ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
29.04.2014 | 00:46

...թե Հովիկ Աբրահամյանն անչափ ծանր է տանում յուր հարազատ Պավլիկ Սաֆարյանի չնախարարացումը. հիշենք, որ վերջինս «без пяти минут» արդեն ֆինանսների նախարար էր, ոմանք էլ արդեն իսկ զանգահարել էին Պավել Արտավազդովիչին` շնորհավորելու-քծնելու: Սակայն, մեր տեղեկություններով, քանի որ Հովիկ Աբրահամյանը չէր կատարել իր խոստումները ԲՀԿ-ի մասով, նրան էլ թույլ չտվեցին կադրային հարցերում ունենալ այն ազատությունը, որը կարող էր նրան վերածել «Ազատիչի»` նշանակելով յուր ցանկալիներին էլ ավելի ցանկալի պաշտոններում, որոնց թիվը, ի դեպ, քիչ չէր: «Իրական» Ազատիչն այս փուլում ևս ապացուցեց, որ բազում են «կանչվածք, սակավ՝ ընտրվածք»:

Դիտվել է՝ 1955

Մեկնաբանություններ